հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար. Ֆիցո

Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար. Ֆիցո

Սլովակիան չի աջակցի Եվրամիությունում արգելափակված 140 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, տեղեկացնում է Pravda-ն:

Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը նաև հայտնել է, որՉինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Սլովակիա, սակայն նա չի նշել իր ժամանման ժամկետները։ Ֆիցոն նաև հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կայցելի Բրատիսլավա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Ֆիցոն նաև վստահություն է հայտնել, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիայում ձևավորվող կառավարությունը կնպաստի Վիշեգրադյան խմբի անդամ պետությունների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան և Չեխիա) միջև համագործակցության վերականգնմանը։

  • Կիսվել: