կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը

Սկոպյեում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի նախօրեին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ կողմերը համեմատել են ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի շուրջ մոտեցումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում:

 

  • Կիսվել: