կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը կբերի տարածաշրջանի ապակայունացման. Իրանի ԱԳՆ

Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը կբերի տարածաշրջանի ապակայունացման. Իրանի ԱԳՆ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն անկայունության կհանգեցնի տարածաշրջանում։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեկդադի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը։
 
Աբդոլլահիանն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը:
 
Նախարարը հավելել է, որ իրանա-սիրիական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում` հավաստիացնելով, որ Թեհրանը Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի «իր բոլոր ուժերով և հզորությամբ»: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք մենակ չի թողել և երբեք մենակ չի թողնի իր ընկերներին։
 
«Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-հավելել է Իրանի արտգործնախարարը՝ հաստատելով Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամությունը։
 
Ամիր Աբդոլլահիանը Դամասկոս է ժամանել հուլիսի 2–ին, որպեսզի հանդիպի և բանակցություններ վարի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 

  • Կիսվել: