երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Սիրիայում թուրքական ինտերվենցիայի համատեքստում աճում են Հայաստանի կայունացնող դերն ու Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը. իսրայելցի փորձագետ

Սիրիայում թուրքական ինտերվենցիայի համատեքստում աճում են Հայաստանի կայունացնող դերն ու Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը. իսրայելցի փորձագետ

«Եթե չլիներ Հայաստանի ու Արցախի հակազդեցությունը, թուրքական ագրեսիան՝ ադրբեջանականի հետ մեկտեղ, իսկական գլխացավանք և լուրջ ապակայունացնող գործոն կդառնար համաշխարհային քաղաքականության մեջ: Դա պիտի հասկանան ինչպես Վաշինգտոնում ու Մոսկվայում, այնպես էլ՝ Բրյուսելում և Երուսաղեմում»,-ընդգծեց փորձագետը:

Խոսելով Սիրիայում թուրքական ինտերվենցիայի մասին՝ Էսկինը նկատեց, որ թուրքերը Սիրիա են մտել սուննի զինյալների հետ: «Նրանց մի մասը հին ահաբեկիչներ են, ընդ որում՝ դե յուրե Թուրքիան իր գործողությունները քողարկում է միևնույն ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ»,-նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ թուրքերի գործողությունները ոչ միայն սահմանագծում քրդերից ազատվելու փորձ են, այլև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության ձգտեում՝ հօգուտ սուննիների: «Թուրքիան խոսում է քուրդ զինյալների ոչնչացման մասին, սակայն դրան հետևում թաքնված է նաև կայսրության վերականգնման ձգտումը: Դրան պետք է հավելել նաև «մուսուլման եղբայրների» սև էներգետիկան»,-ընդգծեց փորձագետը:

Իսրայելցի քաղաքագետի պնդմամբ՝ ամերիկացիներն Անկարային գործողությունների ազատություն են տվել միայն որոշակի սահմաններում: Սակայն, ընդգծեց նա, Ռուսաստանի զինված ուժերը թույլ չեն տա թուրքերին և նրանց հետ՝ նաև զինյալներին, լուրջ սպառնալիք դառնալ Ասադի ռեժիմի համար:

Ինչ վերաբերում է ստեղծված իրադրության մեջ Հայաստանի դերին և դիրքորոշմանը՝ Էսկինի կարծիքով՝ այն միայն իր գոյության փաստով, լինելով քաղաքակրթության օրրան, կայունացնող ահռելի դերակատարություն ունի:

Ընդ որում, նշեց նա, ստեղծված իրավիճակում գնալով ավելի ակնհայտ է դառնում Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը: «Այդ մասին պետք է խոսել համաշխարհային բոլոր համաժողովների ժամանակ: Եթե չլինեին Հայաստանն ու Արցախը, թուրք-ադրբեջանական միացյալ ագրեսիան ողջ տարածաշրջանի համար իրական սպառնալիք կդառնար»,-եզրափակեց փորձագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: