ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սիրիայում տեղակայված ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման. աղբյուր

Սիրիայում տեղակայված ամերիկյան բազան ենթարկվել է հարձակման. աղբյուր

Սիրիայում տեղակայված ամերիկյան բազան հարձակման է ենթարկվել Իրաքում գտնվող իրանամետ ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։

«Իրաքի անվտանգության աղբյուրները հայտնել են Մոսուլի տարածքից մի քանի հրթիռների արձակման մասին Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական բազայի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին Pars Today-ը հաղորդել է, որ պայթյուն է տեղի ունեցել նաև Բահրեյնում գտնվող BAPCO նավթավերամշակման գործարանում: 

  • Կիսվել: