երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Բայդեն

Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՛՛Իսլամական պետության՛՛ առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին սպանվել է Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատայինների հարձակման հետևանքով, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ Բայդենը, մասնավորապես, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողությունը ՛՛հաջող՛՛ է իրականացվել, և ներգրավված ամերիկյան զորքերը ապահով վերադարձել են։

Հայտնի է նաև, որ Պենտագոնն ավելի վաղ հաստատել էր հատուկ գործողությունների մասին տեղեկությունները:

  • Կիսվել: