հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սիրիայում շարունակվում են բախումները

Սիրիայում շարունակվում են բախումները

Այսօր Սիրիայի կառավարական ուժերը Լաթաքիա քաղաքում կրակ են բացել երկու հակադիր ցույցերի մասնակիցների ուղղությամբ, տեղեկացնում է Reuters-ը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իշխանություններն այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնում բախումներ են սկիզբ առել ալավի փոքրամասնության և սուննիների միջև։

Ալավիները ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով պատժել կրոնական այդ խմբի դեմ վերջին հարձակումների մեղավորներին, սական իրենք էին դարձել հարձակման թիրախ։

Ինչպես հաղորդում են ականատեսները՝ կա առնվազն մեկ զոհ։ Լաթաքիայի նահանգային իշխանությունները, սակայն, պնդում են, որ կառավարական ուժերը ընդամենը օդ են կրակել։

 
 

  • Կիսվել: