Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քան 235 մարդու մարմին
Սիրիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 235-ից, Թուրքիայում՝ հասել 76-ի, հայտնել են իշխանությունները։
«Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և ավելի քան 330 վիրավորի մասին։



