երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիրիայում փլատակների տակ ծնված աղջկան որդեգրել են

Սիրիայում փլատակների տակ ծնված աղջկան որդեգրել են

Սիրիայում փլատակների տակ ծնված աղջկան` ընտանիքի միակ ողջ մնացած անդամին, որդեգրել են մորաքույրն ու հորեղբայրը։ Հազարավոր մարդիկ առաջարկել էին որդեգրել նորածնին, որը դեռևս պորտալարով կապված էր մոր հետ, երբ նրան փրկեցին։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ ԴՆԹ թեստը հաստատել է, որ մորաքույրը իր արյունակիցն է: Բժիշկները հայտնել են, որ փոքրիկի առողջությունը լավ է:

«Նա հիմա իմ երեխաներից մեկն է», -ասել է նրա հորեղբայրը` Խալիլ ալ-Սավադին:-«Ես տարբերություն չեմ դնի նրա և իմ երեխաների միջև»:

Երեխային անվանակոչել են հանգուցյալ մոր՝ Աֆրայի անունով: Նրան փրկելուց կարճ ժամանակ անց պաշտոնյաները նրան անվանել էին Այա, որը արաբերենով նշանակում է հրաշք:

Հարազատներից մեկը պատմել է որ, երեխայի մայրը աղետից անմիջապես հետո է ծննդաբերել և ցավոք մահացել է: Մահացել է նաև հայրը, չորս քույրերն ու եղբայրները:

«Այս աղջնակը մեզ համար այնքան թանկ է, քանի որ նրա ընտանիքից ոչ ոք ողջ չի մնացել», – ասել է պարոն Սավադին Reuters լրատվական գործակալությանը:

Պարոն Սավադին հայտնել է Associated Press-ին իր անհանգստության մասին՝ նշելով որ ինչ-որ մեկը կարող էր առևանգել Աֆրային հիվանդանոցում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում, քանի որ նրան որդեգրելու առաջարկները անչափ շատ էին:

Փոքրիկին խնամակալության տակ վերցրած հարազատները վստահորեն ասել են, որ Աֆրայի համար լավագույն տարբերակը ընտանիքի հետ լինելն է, որքան էլ նրանց վիճակը այժմ ծանր է: Պարոն Սավադիի և նրա կնոջ՝ Հալայի տունը նույնպես ավերվել է երկրաշարժի հետևանքով, և նրանք այժմ ապրում են իրենց զարմիկների հետ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/df9f710fac2d8c6f367c181b8ad99fac

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

  • Կիսվել: