հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սիրիայում դարձյալ բախումներ են՝ դրուզների մասնակցությամբ

Սիրիայում դարձյալ բախումներ են՝ դրուզների մասնակցությամբ

Սիրիայի հարավում լարված իրավիճակ է. կառավարական ուժերն ու Սուվեյդայի շրջանում բնակվող դրուզները միմյանց մեղադրում են հուլիսին հաստատված հրադադարը խախտելու համար։

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ դրուզների ջոկատները միավորող Ազգային գվարդիայի ներկայացուցիչները պնդում են, որ նախօրեին պաշտոնական Դամասկոսին ենթակա ուժերը միջին և խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։

Իր հերթին Սիրիայի պաշտպանության նախարարը նման մեղադրանքներ է հնչեցրել դրուզների հասցեին։

Հիշեցնենք, որ վերջին անգամ իրադրությունը Սիրիայի հարավում սրվել էր այս ամռանը։ Հուլիսի 13-20-ը տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել էր 1300 մարդ, որոնք հիմնականում զրուզներ էին:

  • Կիսվել: