հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիրիայում 10 տարվա մեջ առաջին անգամ Թունիսի դեսպան է նշանակվել

Սիրիայում 10 տարվա մեջ առաջին անգամ Թունիսի դեսպան է նշանակվել

Թունիսի նախագահ Սաիդ Քայիսն ապրիլի 27-ին Մուհամեդ ալ-Մահզիբիին նշանակել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում երկրի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Դա տեղի է ունեցել 10 տարվա մեջ առաջին անգամ։

Նշենք, որ Սիրիան և Սաուդյան Արաբիան, ավելի քան տասը տարի դիվանագիտական ​​հարաբերությունները խզելուց հետո, նույնպես մտադրություն են հայտնել վերսկսել իրենց դեսպանատների աշխատանքը։

  • Կիսվել: