Սիրիայի զինված ուժերը շարունակում են գործողությունները Հոմսում, Հալեպում և Համայում
Սիրիայի զինված ուժերը շարունակում են ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնել Հոմս, Հալեպ և Համա նահանգներում։ Այս մասին ասվում է բարձր հրամանատարության տեսաուղերձում, որը հրապարակվել է ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Մեր քաջարի բանակը շարունակում է գործողություններ իրականացնել Հոմսում, Հալեպում և Համայում՝ կորուստներ պատճառելով ահաբեկիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Համայում, Հոմսում և Դերաայում իրականացված գործողությունների արդյունքում ոչնչացվել են «հարյուրավոր ահաբեկիչներ, տասնյակ մեքենաներ ու զենքի ու զինամթերքի պահեստներ»։