կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը կոչ է արել միջատել՝ Թուրքիային զսպելու համար

Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը կոչ է արել միջատել՝ Թուրքիային զսպելու համար

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) առաջնորդներից Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) միջազգային հանրությանն ուղղված կոչով է հանդես եկել, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես սոցիալական էջում տարածած գրառման մեջ Քոբանին դիմել է միջազգային հանրությանը՝ միջամտելու թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

«Այսօր թուրքական ագրեսիան, որն ընդլայնվել է հյուսիսային և արևելյան Սիրիայում գտնվող ենթակառուցվածքների ու քաղաքացիական կառույցների թիրախավորմամբ, վտանգավոր է դարձել:

Քաղաքացիական անձանց մեծ կորուտների պատճառ հանդիսացող այս լարվածությունը նշմարում է նոր ոչնչացման քաղաքականություն որդեգրելու մասին:

Թուրքիային կոչ ենք անում կենտրոնանալ իր ներքին հարցերի վրա և դրանք լուծել սեփական սահմանների ներսում:

Մեր ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու պարտավորությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը զսպել Թուրքիային և միջամտել՝ տարածաշրջանում կայունություն պահպանելու համար»:

Բացի այդ, Քոբանին ահանգստացնող ազդակ է համարել այն, որ միջազգային հանրության և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները լռում են:

«Մենք վստահում ենք միջազգային կոալիցիայի հետ ունեցած համաձայնագրերին՝ իրավիճակի սրումն ու մեծ պատերազմի բռնկումը կանխելու հարցում»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ-սուր» ռազմագործողության ընթացքում 12 զինվոր էր կորցրել, ինչից հետո Թուրքիան ուժեղացրել էր ռազմագործողությունները Սիրիայում ու Իրաքում:

  • Կիսվել: