ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրիայի քրդաբնակ շրջանից դեպի Թուրքիա ձգվող 500 մ երկարությամբ թունել է հայտնաբերվել (լուսանկարներ)

Սիրիայի քրդաբնակ շրջանից դեպի Թուրքիա ձգվող 500 մ երկարությամբ թունել է հայտնաբերվել (լուսանկարներ)

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել: Այն հայտնաբերել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալները, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` 500 մ երկարություն ունեցող թունելը փորվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ/PKK) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների կողմից։  Փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընարի շրջան:

«Սիրայի ազգային բանակ» խմբավորումը պնդում է, որ այս թունելը ի տարբերություն մինչ այդ թուրք-սիրիական սահմանին հայտնաբերված թունելների, փորվել է թմրանյութերի, զենքի և մարդկանց մաքսանենգության նպատակով։  

Թուրքական աղբյուրը պնդում է, որ ավելի վաղ նմանատիպ թունելներ են հայտնաբերվել Աֆրինում, Մանբիչում, Այն ալ-Արաբում, Թել Աբյադում, Սըրրինում, Կամիշլիում, Մալիքիյեում, որոնք փորվել են Թուրքիայի  հնարավոր ռազմագործողություններին դիմակայելու, անսպասելի հարձակում իրականացնելու նպատակով։ 

 

twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
 

  • Կիսվել: