Սիրիայի նոր իշխանությունների զինյալները հարվածել են Լաթաքիայի ալավիներին. կան զոհեր
Սիրիայի նոր իշխանությունների զինված կազմավորումները հարվածներ են հասցրել Լաթաքիա նահանգի ալավիական գյուղին: Համապատասխան տեսանյութեր Դալիա գյուղից (Ջեբլայի շրջան) իրենց սոցցանցերի էջերում հրապարակում են օգտատերերը:
Բացի դրանից՝ տեղեկություններ են ստացվում, որ սա արդեն առաջին հարձակումը չէ այն բնակավայրերի վրա, որտեղ բնակվում են հիմնականում Բաշար Ասադին աջակցող ալավիները:
Չհաստատված տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների գործողությունների հետևանքով ալավիների շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Ընդ որում, Լաթաքիայի ափամերձ շրջաններում լայնածավալ գործողության ընթացքում նոր իշխանություններն առաջին անգամ գործի են դրել Սիրիայի նախկին ՌՕՈւ մարտական ուղղաթիռները:
Մերձավորարևելյան թեմաներով զբաղվող տելեգրամյան ալաիքներն էլ հայտնում են, որ զինված խմբավորումներն ահաբեկում են Լաթաքիայի խաղաղ բնակիչներին, մասնավորապես, հարձակվում են Լաթաքիայի Ալ-Դաթուր շրջանի վրա, և Լաթաքիայի նահանգում թեժ մարտեր են ընթանում Ասադի կողմնակիցների և աշ-Շարաայի մարտիկների միջև։