հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

Սիրիայի հյուսիսում քրդական կազմակերպությունները միավորող կառույց է հիմնադրվել

Սիրիայի հյուսիսային քրդդաբնակ շրջաններում (Սիրիական Քուրդիստան կամ Ռոժովա-խմբ․) գործող 25 քրդական կուսակցություններ ու քաղաքական շարժումներ միավորվել են մեկ ընդհանուր կառույցի մեջ, գրում է ermenihaber.am-ը:

«Քրդական ազգային միության կուսակցություններ» անվանումով կառույցը հիմնադրվել է Սիրիայի քրդաբնակ Քամիշլո քաղաքում տեղի ունեցած համագումարի ժամանակ։ 

Կառույցի վերաբերյալ  արված հայտարարության մեջ նշված է, որ այն հետևելու է քրդերի միասնականությանն ուղղված գործողություններին։ «Քրդական ազգային միության կուսակցություններ» կազմակերպությունն ունենալու է կոմիտե, որը ձևավորվելու է մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Կոմիտեն կանոնավոր կերպով նիստեր է անցկացնելու՝ «ցամաքում» տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։

Նշվում է, որ այս կառույցի հիմնադրումը նախաձեռնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անունով հայտնի մածամասամբ քրդերից բաղկացած կանոնավոր զինված ուժերի հրամանատարությունը։

  • Կիսվել: