չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերն ավարտել են ստորաբաժանումների տեղակայումը Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերն ավարտել են ստորաբաժանումների տեղակայումը Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերն ավարտել են իրենց ստորաբաժանումների տեղակայումը Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում՝ քրդական կոալիցիայի կողմից ղեկավարվող մարտիկների դեմ գործողություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al-Ikhbariya-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասը քրդերի գլխավորած կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կազմակերպության մարտիկներից ազատելու գործողության մեկնարկի մասին, քանի որ նրանք հրաժարվել էին կամավոր լքել տարածքը։

Հավելենք նաև, որ Հալեպում իրավիճակը սրվել էր հունվարի 6-ին, երբ  «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» զինված խմբավորումը անօդաչու թռչող սարքեր օգտագործեց կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար:

Հրադադարի խախտմանն ի պատասխան՝ սիրիական բանակը ոչնչացրել է Շեյխ Մահսուդ թաղամասում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող զինամթերքի պահեստը, որից հետո Հալեպի մի քանի թաղամասերում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

  • Կիսվել: