շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու. Ասադ

Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները: 

Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է:

«Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը:

Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:

  • Կիսվել: