ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավարն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Սաուդյան Արաբիա

Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավարն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Սաուդյան Արաբիա

Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը լինելու է Էր Ռիադ՝ Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի պաշտոնական հրավերով, տեղեկացնում է Al Arabiya-ն:

«Ես Նորին Գերազանցություն Սաուդյան Արաբիայի Թագավորության արտգործնախարար պարոն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդից Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր եմ ստացել: Ուրախությամբ և ամբողջ սրտով ընդունում եմ այս հրավերը, և ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը այս առաջին պաշտոնական այցով։ Մենք ակնկալում ենք ռազմավարական հարաբերություններ հաստատել Թագավորության մեր եղբայրների հետ բոլոր ոլորտներում», - նշել է նա:

  • Կիսվել: