Սիրիան հետաքրքրված է ռուսական ռազմական բազաների պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ
Սիրիան հետաքրքրված է Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմական բազաների պահպանմամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ դրանք կարող են վերաօգտագործվել որպես մարդասիրական կենտրոններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Սիրիական կողմը հետաքրքրված է Տարտուսում և Խմեյմիմում մեր ռազմական բազաների պահպանմամբ։ Ինչպես ասել է նախագահը, մենք հենվում ենք ընդունող երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շահերի վրա»,-նշել է նա։
Լավրովը նաև նշել է, որ նոր պայմաններում այդ բազաները կարող են այլ դեր խաղալ, այլ ոչ թե որպես ռազմական հենակետեր։


