Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ուղարկել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՌԴ-ում դեսպան Բաշար Ջաֆարիին:
«Շատ հետաքրքրված ենք ԲՐԻԿՍ-ին միանալով։ Մենք գրավոր խնդրանքներ ենք ուղարկել կազմակերպություն մտնելու մասին», - ասել է նա «Հյուսիսային Կովկաս. նոր աշխարհառազմավարական հնարավորություններ» համաժողովի շրջանակներում։