չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Սիրիական օդուժը դիմագրավել է իսրայելական գրոհը

Սիրիական օդուժը դիմագրավել է իսրայելական գրոհը

Ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը  Սիրիայում գրոհել է մոտավորապես 20 թիրախների  վրա: Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz հրատարակությունը:

«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում է հրատարակությունը: Նշվում է նաև, որ թիրախների կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին։

Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամբ էլ նոյեմբերի լույս 20-ի գիշերը հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը։



  • Կիսվել: