շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Հան-Ասալ բնակավայրը

Սիրիական բանակը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ դաժան մարտերի արդյունքում ազատագրել է Հալեպ նահանգի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնել է ամբողջական վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ միջազգային ավտոմայրուղու նկատմամբ և պայքար է մղում մայրուղուց հյուսիս-արևմուտք ընկած Հան-Ասալի շրջանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ կմ մակերեսով տարածքի ազատագրման մասին:

  • Կիսվել: