ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիրիացի զինվորականները հրթիռներ են արձակել Հալեպում գտնվող թուրքական բազայի ուղղությամբ

Սիրիացի զինվորականները հրթիռներ են արձակել Հալեպում գտնվող թուրքական բազայի ուղղությամբ

Սիրիացի զինվորականները երկու հրթիռ են արձակել արևմտյան Հալեպում գտնվող Դեյր Սամաանի թուրքական բազայի և Ալ-Քաթուրա գյուղի արվարձանների ուղղությամբ, հայտնում են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները

Ինչպես հաղորդվում է՝ հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։

Նշվում է նաև, որ Հալեպի տարածքում շարունակվում է ռազմական էսկալացիան սիրիական ռեժիմի և դաշնակից խմբերի կողմից։ Ավելի քան 70 հրթիռ և հրետանային արկ է հարվածել Հալեպի արևմտյան գյուղերին։

Թուրքամետ «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորումը հրթիռակոծել է ռեժիմի դիրքերը Իդլիբից հարավ և Լաթաքիայի հյուսիսում։ Թուրքական ուժերը կիրակի օրը 58 հրետանային հարձակում են իրականացրել Հալեպի մի քանի գյուղերի վրա, ինչի հետևանքով երկու զինվոր են վիրավորվել։ Վերջին 48 ժամվա ընթացքում նրանք թիրախավորել են Հալեպի հյուսիսային շրջանի գյուղերը Սիրիական զինուժեը պատասխան հարված է հասցրել՝ թիրախավորելով Հալեպի արևմտյան Մկալբիս գյուղը, որտեղ տեղակայված են Սիրիայի ազգային բանակի խմբավորումները և թուրքական ուժերը:

 

  • Կիսվել: