չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիոնիստական ​​ռեժիմը մասնակցել է Ֆախրիզադեի սպանությանը. իրանահայ պատգամավոր

Սիոնիստական ​​ռեժիմը մասնակցել է Ֆախրիզադեի սպանությանը. իրանահայ պատգամավոր

Ֆարս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային գիտնական Ֆախրիզադեի սպանությանը, իրանահայ պատգամավոր Արա Շահվարդյանն ասել է. «Այս հանցագործությունը կատարողները պետք է հնարավորինս շուտ բացահայտվեն, ձերբակալվեն և պատժվեն, և նահատակի վրեժը պետք է լուծվի», գրում է parstoday.com-ը:

Նա հավելել է. «Նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում համաշխարհային իմպերիալիզմի և Սիոնիստական ​​ռեժիմի մասնակցությունը տեսանելի է:մ Նրանք ցանկանում են նման սպանություններով կանխել Իրանի առաջընթացը»:

Շահվարդյանն ասել է. «Թշնամին կարծում է, որ նման սպանություններով կարող է խոչընդոտել մեր ժողովրդի առաջընթացը: Սակայն, Իրանի Իսլամական Հանրապետությունում անհատների սպանությունը երբեք չի խոչընդոտել առաջընթացին, քանի որ մյուսները շարունակել են նրանց ուղին»:

Նա  հավելել է. «Մենք այս փուլը կանցնենք միասնաբար և համերաշխ և ապավինելով ներքին հնարավորություններին, կհուսահատեցնենք թշնամիներին»:

  • Կիսվել: