շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը. Իրանի ԱԳՆ

Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը. Իրանի ԱԳՆ

Ողջունելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպության կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումն ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը խոչընդոտում է հրադադարի հաստատմանը, գրում է parstoday.ir-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածի ակտիվացումը խիզախ քայլ է՝ ուղղված խաղաղության և անվտանգության պահպանմանը և դրական արձագանքի է արժանացել համաշխարհային հանրության կողմից:

Անդրադառնալով Պաղեստինի Դիմադրության առաջնորդների հետ իր հեռախոսազրույցին, Աբդոլլահյանն ասել է. «Քանի դեռ ԱՄՆ-ն աջակցում է Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և պատերազմի շարունակմանը, առկա է ոչ միայն պատերազմի շրջանակների ընդլայնման, այլև տարածաշրջանում անկառավարելի պայթյունի հավանականություն»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցում նշել է. «Գազայում հումանիտար իրավիճակն աղետալի է: ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածն ակտիվ չի եղել 1989 թվականից ի վեր: Սակայն Գազայում և Պաղեստինում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով այն ակտիվացվել է:

Իսկ Գազայում հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունն առավել քան երբևէ առկա է: Անհրաժեշտ է հումանիտար նպատակներով հրադադար հաստատել և կանխել լարվածության տարածումը տարածաշրջանում»:

  • Կիսվել: