կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սինհուա»-ն պարզաբանել է Հու Ձինտաոյի՝ ՉԺՀ կոմկուսի 20-րդ համագումարը լքելու պատճառը

«Սինհուա»-ն պարզաբանել է Հու Ձինտաոյի՝ ՉԺՀ կոմկուսի 20-րդ համագումարը լքելու պատճառը

Չինաստանի «Սինհուա» պետական գործակալությունը պարզաբանել է, թե ինչու է ՉԺՀ նախկին նախագահ Հու Ձինտաոն վաղաժամ լքել Պեկինում Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը: Գործակալության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ նա վատ է զգացել և դուրս է եկել, այժմ լավ է զգում:

20-րդ համագումարը եզրափակող նիստի այդ դրվագը գրավել է համաշխարհային մամուլի ուշադրությունը: 79-ամյա քաղաքական գործիչը, որը նստած էր Չինաստանի կոմկուսի ներկայիս գլխավոր քարտուղար Սի Ծինփինի ձախ կողմում, երկու երիտասարդների ուղեկցությամբ լքել էր դահլիճը և չէր վերադարձել:

  • Կիսվել: