կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սինգապուրի վարչապետն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարն է. Forbes

Սինգապուրի վարչապետն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարն է. Forbes

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարը։ Այդ մասին սեպտեմբերին հաղորդել է Forbes հանդեսը՝ ներկայացնելով ամենաբարձր վճարվող 8 ղեկավարների աշխատավարձերը։ 

Ըստ հանդեսի տվյալների՝ Վոնգը տարեկան վաստակում է մոտ 1,69 միլիոն դոլար և զգալիորեն առաջ է երկրորդ հորիզոնականում գտնվող Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդից, որը տարեկան ստանում է մոտավորապես 570 000 դոլար աշխատավարձ։ 

Երրորդ տեղը զբաղեցնում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ 413 000 դոլար աշխատավարձով, չորրորդը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ 400 000 դոլար աշխատավարձով:

Նրանց հաջորդում են Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Կառլ Նեհամերը (317 000 դոլար), Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը (311 000 դոլար), Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (301 000 դոլար) և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (293 000 դոլար):

Forbes-ը նաև ներկայացրել է բարձր վարձատրվող ղեկավարների, որոնք ղեկավարում են ոչ թե երկիր, այլ կառույց։ Այսպես, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին վճարվում է տարեկան 358 000 դոլար աշխատավարձ։ Նման բարձր աշխատավարձ են ստանում նաև ԵՄ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ Արդարադատության դատարանի նախագահը։ 

 

  • Կիսվել: