շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Սիմֆերոպոլում կանխել են Ղրիմի ղեկավարի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը

Սիմֆերոպոլում կանխել են Ղրիմի ղեկավարի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի նկատմամբ Ուկրանիայի gնվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ձերբակալվել են երեք ռուսաստանցիներ, որոնք Ուկրաինայի ԱԾ հանձնարարությամբ Սիմֆերոպոլում ավտոշարասյան մեքենայի պայթեցում էին նախապատրաստում: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։

Կասկածյալների մոտ հայտնաբերվել և առգրավվել է գերմանական արտադրության լրամշակված հակատանկային ականից պատրաստված ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հարուցվել է քրեական գործ։

  • Կիսվել: