չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սիդնեյում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 16-ի

Սիդնեյում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 16-ի

Սիդնեյում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ նշելով, որ զոհերից ամենաերիտասարդը 10, ամենատարեցը 87 տարեկան է։

Ըստ Հարավային Նոր Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսի՝ վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է չորս տասնյակը։

Հարձակումը տեղի է ունեցել Սիդնեյի ծովափերից մեկում՝ տեղի հրեական համայնքի կազմակերպած կրոնական տոնակատարության ժամանակ։ Ավստրալական իշխանությունների փոխանցմամբ՝ ահաբեկիչները նախկինում կապեր են ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ։

Հարձակման հեղինակներից մեկին սպանել են ոստիկանները, երկրորդը զինաթափվել է ահաբեկչության վայրում հայտնված շարքային քաղաքացիներից մեկի կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին

 

  • Կիսվել: