շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, չինական ինքնաթիռի՝ Հնդկաստան վայրէջքի կադրերը ցուցադրել է NDTV-ն։

Սի Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամի ռազմաօդային բազայում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ծրագրի համաձայն՝ BRICS պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո Սի Ծինփինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ բանակցություններ կանցկացնեն։

 

  • Կիսվել: