հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հոկտեմբերի 22-24-ը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին կայցելի հոկտեմբերի 22-ից 24-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: 

 

  • Կիսվել: