հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Սի Ծինպինը հանդես Է եկել միակողմանի պատժամիջոցների դեմ

Սի Ծինպինը հանդես Է եկել միակողմանի պատժամիջոցների դեմ

Միակողմանի պատժամիջոցները եւ երկակի ստանդարտների քաղաքականությունը անթույլատրելի են: Այդ մասին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հայտարարել Է Ասիական տնտեսական համաժողովի համար տեսաուղերձում, որն անցկացվում Է չինական Հայնան կղզու Բոաո նահանգում:

«Աշխարհի բոլոր երկրներն ընթանում են մի մեծ նավով՝ ընդհանուր ճակատագրով: Եթե նրանք ցանկանում են կտրել անցնել կատաղի ալիքները եւ շարունակել ճանապարհը դեպի լուսավոր ապագա, նրանք պետք Է գործեն մեկ ուղղությամբ: Անթույլատրելի Է փորձել որեւԷ մեկին ծովը նետել»,-Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում Է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Սի Ծինպինը կոչ Է արել՝ հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից եւ միակողմանի պատժամիջոցների չարաշահումից: Նա նշել Է երկրների միջեւ տարաձայնություններն ու վեճերը երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով խաղաղ լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աջակցել ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը նպաստող ջանքերին: Ասիական տնտեսական համաժողովը, որը ոչ պաշտոնապես անվանում են «արեւելյան Դավոս», բացվել Է ապրիլի 20-ին: Այս տարի համաժողովը, որը տեւելու Է մինչեւ ապրիլի 22-ը, անցկացվում Է «Աշխարհը COVID-19-ի պայմաններում եւ հետո. համատեղ աշխատանք գլոբալ զարգացման եւ ընդհանուր ապագայի համար» նշանաբանի ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: