Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը այլևս իմաստ չունի. Թրամփը քննադատել է Չինաստանին
ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփը սպառնացել է զգալիորեն բարձրացնել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
Նա մեղադրել է Չինաստանին հազվագյուտ մետաղների առևտրի մենաշնորհն իր ձեռքը վերցնելու փորձի մեջ և հայտարարել է, որ Հարավային Կորեայում Ասիա–խախաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովում Սի Ծինփինի հետ իր հանդիպումը «այլևս իմաստ չունի»։
«Չինաստանում տարօրինակ բաներ են կատարվում։ Նրանք դառնում են չափազանց անբարյացակամ և նամակներ են ուղարկում ամբողջ աշխարհով մեկ՝ հայտարարելով հազվագյուտ մետաղներին բոլոր տեսակների առնչվող արդյունահանման և գրեթե ամեն ինչի նկատմամբ որը կարող են պատկերացնել արտահանման վերահսկողություն սահմանելու իրենց ցանկության մասին, նույնիսկ եթե այն չի արտադրվում Չինաստանում:
Ոչ ոք երբեք նման բան չի տեսել, բայց, ըստ էության, դա կդժվարացնի կյանքը աշխարհի գրեթե բոլոր երկրների, մասնավորապես՝ Չինաստանի համար։ Մեզ դիմել են այլ երկրներ, որոնք խիստ վրդովված են ոչնչից բխող այս վիթխարի առևտրային թշնամանքից։
Վերջին վեց ամիսների ընթացքում մեր հարաբերությունները Չինաստանի հետ շատ լավ են եղել, ուստի այս քայլն էլ ավելի անսպասելի է։ Ես միշտ զգացել եմ, որ նրանք սպասողական դիրք են զբաղեցնուն, և հիմա, ինչպես միշտ, ես ճիշտ դուրս եկա:
Չինաստանին ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ աշխարհը «գերի» պահել, բայց, կարծես, դա նրանց վաղեմի ծրագիրն է՝ սկսած մագնիսներից և այլ տարրերից, որոնք նրանք աննկատ կենտրոնացել են յուրատեսակ մենաշնորհի իրենց դիրքում, ինչը բավականին չարագույժ և թշնամական քայլ է։ Բայց ԱՄՆ-ն էլ մենաշնորհ դիրք է զբաղեցնում, շատ ավելի ուժեղ, քան Չինաստանը։ Ես պարզապես չէի ուզում օգտվել դրանից. Դրա համար ես որևէ պատճառ չունեի՝ առայսօր։
Նամակը, որ նրանք ուղարկել են, բազմաթիվ էջեր ունի և մանրամասն նկարագրում է յուրաքանչյուր տարր, որը նրանք ձգտում են թաքցնել ուրիշ երկրներից։
Ես չեմ խոսել նախագահ Սիի հետ, քանի որ դրա համար որևէ պատճառ չկար։ Դա իսկական անակնկալ էր ոչ միայն ինձ, այլև ազատ աշխարհի բոլոր առաջնորդների համար։ Ես պետք է հանդիպեի նախագահ Սիի հետ երկու շաբաթ անց Հարավային Կորեայում անցկացվելիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի համաժողովում, բայց հիմա, կարծես, դրա համար որևէ պատճառ չկա։
Չինական նամակները հատկապես անտեղի էին, քանի որ հենց այդ օրը՝ երեք հազար տարվա քաոսից և պատերազմից հետո, Մերձավոր Արևելքում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է տիրում։ Հետաքրքիր է, թե դա պատահակա՞ն է այդ համընկնումը։ Յուրաքանչյուր տարրի դիմաց, որը նրանք հաջողացրել են մենաշնորհի վերածել, մենք ունենք երկուսը։ Ես երբեք չէի մտածի, որ բանը դրան կհասնի, սակայն հնարավոր է, որ ժամանակը եկել է։
Վերջնական արդյունքում, չնայած դա կարող է ցավոտ լինել, այն շատ լավ կլինի Միացյալ Նահանգների համար։ Մենք ներկայում քննարկում ենք Միացյալ Նահանգներ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի զգալի բարձրացումը։ Կան բազմաթիվ այլ պատասխան միջոցառումներ, որոնք ևս լրջորեն քննարկվում են»,-սոցցանցի իր էջում գրել է նա:


