ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև: Բերսը ծրագրում է մասնակցել պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովին և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ես ժամանել եմ Կիև, որտեղ մասնակցելու եմ պարենային անվտանգության միջազգային գագաթնաժողովին և հանդիպելու եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», - գրել է Ալեն Բերսեն X սոցիալական ցանցում:

Հավելենք, որ պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում, ի թիվս կարևոր հարցերի, քննարկվելու են հատկապես ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։

 

  • Կիսվել: