ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային. Կասիս

Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային. Կասիս

Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային` չնայած ճնշումներին: Այս  մասին հայտարարել է նախագահ Իգնացիո Կասիսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ նա ասել է, որ Բեռնը զենք չի արտահանել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և ապագայում էլ խուսափելու է ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից ցանկացած զինված հակամարտության։

Ըստ Կասիսի՝ եվրոպացի գործընկերների կողմից Շվեյցարիայի վրա ՛՛ճնշում կա՛՛ զենքի վերաարտահանումից հրաժարվելու իր որոշման պատճառով: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ, իր կարծիքով, Շվեյցարիային հաջողվել է չեզոք մնալ, իսկ հակառուսական և հակաիրանական պատժամիջոցներին միանալը չի հակասում երկրի չեզոք կարգավիճակին:

  • Կիսվել: