ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանս կկազմակերպի

Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանս կկազմակերպի

Շվեյցարիան մտադիր է ամենաբարձր մակարդակով խաղաղության համաժողով կազմակերպել Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի նախագահ Վիոլա Ամգերդն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, գրում էЕвропейская правда-ն։

Ըստ Ամգերդի՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Կիևի խաղաղարար նախաձեռնությունների իրականացման հարցը եղել է հիմնականներից մեկը։

«Մենք պայմանավորվեցինք, որ խորությամբ հետամուտ կլինենք այս խնդրին, որպեսզի խաղաղ գործընթացը հաջող լինի»,- ասել է նա։

Շվեյցարիայի նախագահն ասել է, որ երկու երկրների ներկայացուցիչներն անմիջապես կսկսեն նախապատրաստվել խաղաղության համաժողովին, և «մեր կողմից մենք արդեն նշանակել ենք մարդու, ով կզբաղվի դրանով»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: