հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ի միջոցով հարձակման

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ի միջոցով հարձակման

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման, մասնավորապես՝ հարձակվողները ներկ են նետել անօդաչու թռչող սարքից: Այս մասին հայտնել են դիվանագիտական ​​առաքելությունից, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նման միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում 2024 թվականի մայիսից ի վեր:

Վերջին նմանատիպ միջադեպերից մեկը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային նշել է, որ նման գործողությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն դիվանագիտական ​​առաքելության, այլև քաղաքի բնակիչների համար, և նշել է, որ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Շվեդիան կորցրել է իր ներքին և արտաքին անվտանգության նկատմամբ վերահսկողությունը։

  • Կիսվել: