հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շվեդիան Ուկրաինային 287 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կտրամադրի

Շվեդիան Ուկրաինային 287 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կտրամադրի

Շվեդիան Ուկրաինային 3 միլիարդ կրոնի (287 միլիոն դոլար) նոր ռազմական օգնություն կտրամադրի՝ մինչ օրս նրա ամենամեծ ռազմական օգնությունը, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին հայտարարել է վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Սա ռազմական աջակցության ավելի խոշոր փաթեթ է, քան բոլոր նախորդ ութ փաթեթները միասին վերցրած»,- ասել է Քրիսթերսոնը մամուլի ասուլիսում: «Սա մեր կատարած ամենամեծ աշխատանքն է, եւ մենք հետեւում ենք առաջնահերթությունների ուկրաինական ցանկին, թե ինչ է նրանց պետք հենց հիմա»:

Պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնն ասել է, որ ռազմական տեխնիկայի նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգ եւ զինամթերք զինված ուժերի պահեստներից:

Archer հրետանային համակարգը որոշ ժամանակ առաջին տեղն է զբաղեցրել Ուկրաինայի ցանկությունների ցանկում, սակայն այն ներառված չէր օգնության նոր փաթեթում, թեեւ Ջոնսոնը չի բացառել առաքումն ապագայում:

 

  • Կիսվել: