ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շոտլանդիան նոր վարչապետ ունի

Շոտլանդիան նոր վարչապետ ունի

Ծագումով պակիստանցի 37-ամյա Հումզա Յուսաֆն ընտրվել է Շոտլանդիայի վարչապետի՝ առաջին նախարարի պաշտոնում։ Յուսաֆի օգտին են քվեարկել Շոտլանդիայի 129 հոգանոց խորհրդարանի անդամներից 71-ը։

Կառավարության ղեկավարի պաշտոնում Յուսաֆի թեկնածությունն առաջադրվել է այն բանից հետո, երբ նա նախօրեին հաղթել է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման օգտին հանդես եկող Ազգային կուսակցության առաջնորդի ներքին ընտրություններում։

  • Կիսվել: