կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շոլցը խոստացել է տարեկան վեց մլրդ եվրո ներդնել կլիմայի գլոբալ պաշտպանության համար՝ ամենաուշը մինչև 2025 թվականը

Շոլցը խոստացել է տարեկան վեց մլրդ եվրո ներդնել կլիմայի գլոբալ պաշտպանության համար՝ ամենաուշը մինչև 2025 թվականը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովում հանդես է եկել ելույթով, տեղեկացնում է Bild-ը:

Նշվում է, որ նա խոստացել է մինչև 2025 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար հատկացնել առնվազն 6 միլիարդ եվրո։

՛՛Շոլցը խոստացել է աշխարհին՝ Գերմանիան տարեկան վեց միլիարդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ պաշտպանության համար՝ ամենաուշը մինչև 2025 թվականը: Կառավարությունը գերազանցել է պլանը 2022 թվականին՝ բյուջեից գրեթե 6,4 միլիարդ եվրո է հատկացվել գլոբալ կլիմայական ծրագրերի համար: Իսկ կանցլերը Դուբայում ասել է՝ չնայած խնայողության բոլոր սահմանափակումներին, խոստումը մնում է՛՛,-նշում է Bild-ը:

Հաղորդվում է նաև, որ Շոլցը նման խոստումներ է տվել Գերմանիայի բյուջետային ճգնաժամի ֆոնին։ Հրատարակությունն ընդգծում է, որ այս որոշումը համաձայնեցրել է իշխող կոալիցիան, թեև Բեռլինն արդեն ամեն տարի գրեթե 10 միլիարդ եվրո է ծախսում կլիմայական նախագծերի վրա։

Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28) անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն կանցկացվի մինչև դեկտեմբերի 12-ը։

 

  • Կիսվել: