ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Շոլցը եւ Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում

Շոլցը եւ Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում

 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ Ուկրաինայի իրադրությունը:  Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել Է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում Է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել Է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող Է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա Էքսպրես-թեստը բացասական Էր, բայց անհրաժեշտ Է նաեւ բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: