շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շոլցը չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը

Շոլցը չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը

Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լուրջ չէ: Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, Ուկրաինայի վերաբերյալ հետագա համաժողովներին պետք է ներկայացված լինի նաև Ռուսաստանը, և Շվեյցարիայի համաժողովը պետք է հիմք ստեղծի ապագա շփումների համար։

Շոլցը նաև հայտարարել է, որ չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ և հետո:

«Ես միշտ ասել եմ, որ նորից դա կանեմ, սակայն դրա համար հարմար պահ է պետք, պետք է քննարկման առարկա լինի, որպեսզի դա իմաստ ունենա»,-նշել է Գերմանիայի կանցլերը:

  • Կիսվել: