ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շոլցը չի ազգայնացրել «Գազպրոմ Գերմանիան»՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը չսրելու համար. Bloomberg

Շոլցը չի ազգայնացրել «Գազպրոմ Գերմանիան»՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը չսրելու համար. Bloomberg

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է չազգայնացնել «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ը՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հնարավոր սրացումից խուսափելու համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկը պնդել է ազգայնացումը, սակայն չնայած նրա փաստարկներին՝ կանցլեր Շոլցը հրաժարվել է այս տարբերակից։

Երեքշաբթի Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ը երկարաժամկետ արտաքին կառավարման տակ վերցնել և նրան բազմամիլիարդանոց վարկ տրամադրել՝ հնարավոր սնանկացումից փրկելու համար։

Գերմանական իշխանությունների կարծիքով՝ «այդ գործողությունները թույլ կտան Գերմանիայի կառավարությանը պահպանել ազդեցությունը կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի այս հատվածի վրա և կանխել էներգետիկ անվտանգության սպառնալիքը»։ Reuters-ի տվյալներով՝ վարկը կկազմի մոտ 10 մլրդ եվրո։

Հունիսի 3-ին Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը, որի ժամանակավոր կառավարման ներքո է անցել «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ը, ընկերության նոր գործադիր տնօրեն է նշանակել։ Ապրիլին Գերմանիայի տնտեսական և կլիմայի պաշտպանության հարցերով նախարարությունը «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ը մինչև սեպտեմբերի 30-ը դրել է կարգավորողի հոգաբարձության տակ:Մարտի 31-ին «Գազպրոմ» խումբը դադարեցրել է իր մասնակցությունը «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ին և նրա բոլոր ակտիվներին:Ընկերության հայտարարության մեջ բացատրվում է, որ մարտի 31-ից հոլդինգին այլևս չի պատկանում Սանկտ Պետերբուրգում տեղակայված «Gazprom Export Business Services» դուստր ձեռնարկությունը, որն իր հերթին «Գազպրոմ Գերմանիա GmbH»-ի միակ հիմնադիրն է:

  • Կիսվել: