հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նրանք հանկարծակի եկան մեզ մոտ մի առավոտ՝ օգնության․ Թուրքիայի խորհրդարանի անդամը՝ հայերի օգնության մասին

Նրանք հանկարծակի եկան մեզ մոտ մի առավոտ՝ օգնության․ Թուրքիայի խորհրդարանի անդամը՝ հայերի օգնության մասին

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Սելլահաթին Դեմիրթաշն անդրադարձել է Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված օգնությանը։

«Որքան էլ նրանք սպառնան «թշնամիներին» ՝ ասելով  «մենք կարող ենք հանկարծակի գալ ձեզ մոտ մի գիշեր», նրանք հանկարծակի եկան մեզ մոտ մի առավոտ ՝ օգնության։

Շնորհակալություն աշխարհի բոլոր լեզուներով մեր ընկերներին, քանի որ մենք շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը: Thank you, Spas, Danke, Gracias, Șukran, Efharistó, Շնորհակալություն...»,- գրել է նա թվիթերում։

 

  • Կիսվել: