կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին․ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Փելոսիի այցը Թայվան

ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին․ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Փելոսիի այցը Թայվան

Շանհայի համագործակցության կազմակերպությունը վճռականորեն դեմ է իր անդամ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։

«ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին և վճռականորեն դեմ է մասնակից երկրների ներքաղաքական գործերին արտաքին ուժերի ցանկացած միջամտության»,- ասված է գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ:

Պաշտոնյան ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հանրության համընդհանուր համաձայնության արդյունք է։

ՇՀԿ-ն նաև աջակցություն է հայտնել այն միջոցներին, որ կազմակերպության անդամ երկրները ձեռնարկում են սեփական ինքնիշխանության պաշտպանության համար։

  • Կիսվել: