ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հաստատեց Տյանցզինի հռչակագիրը
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հաստատել է Տյանցզինի հռչակագիրը, հաղորդում են Կրեմլից:
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում՝ ներքին գործերին չմիջամտելու և ուժի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։
Նշվում է նաև, որ աշխարհում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները նաև որոշել են ստեղծել Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բանկ և ընդունել են համաձայնագիր Կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին և մարտահրավերներին հակազդելու համընդհանուր կենտրոնի մասին:


