Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցի 17 պետության ղեկավար
Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի 17 պետության ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլ առաջնորդներ: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:
Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կընդունվի կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ:
Կազմակերպության անդամ պետությունների խորհրդի նիստը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:



