երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Դմիտրի Պեսկով

Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Դմիտրի Պեսկով

Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:

«Մենք թանկ ենք գնահատում Անկարայի հետ մեր հարաբերությունները և փոխադարձ վերաբերմունք ենք զգում թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


  • Կիսվել: