շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար. Չավուշօղլու

Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար. Չավուշօղլու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով, հայտնում է ermenihaber.am-ը:

Մեդալը հանձնելիս Ալիևը նշել է, որ Չավուշօղլուն միշտ աջակցել և պաշտպանել է Ադրբեջանին: Նա բարձր է գնահատել Չավուշօղլուի անձնական դերակատարումը Թուրքիայի՝ աշխարհի մակարդակով ուժային կենտրոն դառնալու հարցում:

Չավուշօղլուն էլ պարգևն ընդունելիս նշել է. «Ինձ համար ամենաբարձր պարգևն այն է, որ մեր դրոշները ծածանվեն աշխարհում: Շարունակելու եմ աշխատել ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար»:

  • Կիսվել: